Ուկրաինան ալկոհոլ արտադրող Bacardi-ին ներառել է պատերազմի հովանավորների ցուցակում

Ուկրաինան ոգելից խմիչք արտադրող Bacardi-ին ավելացրել է պատերազմի հովանավորների ցանկում՝ կապված այն բանի հետ, որ ընկերությունը շարունակում է բիզնեսը Ռուսաստանում։
Լայնամասշտաբ ներխուժումից հետո ընկերությունը հայտարարում էր, որ հեռանում է Ռուսաստանից։
Այնուամենայնիվ, այս տարվա հունիսի վերջին ԶԼՄ-ները պարզեցին, որ Bacardi-ի ռուսական մասնաճյուղի շահույթը 2022 թվականին աճել է երեք անգամ՝ 1,5 միլիարդից հասնելով գրեթե 4,7 միլիարդ ռուբլու, և Ռուսաստանի Դաշնություն մատակարարումների դադարեցման մասին տեղեկատվությունն, ի վերջո, անհետացավ ընկերության մամուլի հաղորդագրությունից, գրում է УНИАН-ը։
Հիշեցնենք, որ բացի Bacardi ռոմից, ընկերության ապրանքանիշերի ցանկում են նաև Grey Goose օղին, Patrón տեկիլան, Aberfeldy, Dewar's, William Lawson's վիսկին, Bombay Sapphire gin, վերմուտ և Martini & Rossi գինիները։
Աղբյուրը՝ news.am