Լուծվում է Արարատ քաղաքի զբոսայգու ոռոգման խնդիրը

Լուծվում է Արարատ քաղաքի զբոսայգու ոռոգման խնդիրը
Այսօր Արարատ խոշորացված համայնքի ղեկավարությունը, Արարատի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ միասին այցելել են Արարատ քաղաքի զբոսայգի, որտեղ 2023 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված են սկսել ոռոգման ջրի նոր հորատանցքի հորատման աշխատանքները։
Աշխատանքների իրականացման արդյունքում այգում կընդլայնվեն կանաչապատ տարածքները։
Միաժամանակ այդ ոռոգման ջրից կօգտվեն նաև հարևան փողոցների բնակիչները, որոնք ունեն հողատարածքներ։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է՝ 39 825 240 ՀՀ դրամ։
Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվում են։