Կենսաթոշակառուները ստացել են մոտ 3 միլիարդ դրամի հետվճար

Կենսաթոշակառուները ստացել են մոտ 3 միլիարդ դրամի հետվճար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե նախորդ տարվա ընթացքում անկանխիկ գործարքների շնորհիվ կենսաթոշակառուները ստացել են մոտ 3 միլիարդ դրամի հետվճար։ Միաժամանակ, նա հայտարարել է, թե այսօր ՀՀ-ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։

Վարչապետը մեջբերեց վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները, համաձայն որոնց Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34.825 դրամ։ Նա հիշեցրել է, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։

«Կենսաթոշակների հետվճարի համակարգը շատ ակտիվ զարգանում է։ Ըստ էության, 1 տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը։ Փաստորեն նախորդ 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37.7 միլիարդ դրամ, այսինքն` 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ 100 միլիոն դոլարի անկանխիկ գործարքներ են արել և համապատասխանաբար 3 միլիարդ դրամ հետվճար ստացել»,– ասել է նա։