Առուշ Առուշանյանը ընդունել է Կապանում Իրանի Իսլամանակ Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի գլխավորած պատվիրակությանը

Առուշ Առուշանյանը  ընդունել է Կապանում Իրանի Իսլամանակ Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի գլխավորած պատվիրակությանը

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանն ընդունել են Կապանում Իրանի Իսլամանակ Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հարցեր, կրթական և մշակութային նախաձեռնություններ։

Երկու կողմերն էլ կարևորել են հետագա համագործակցության ծրագերը, ընդգծել, որ այսուհետ առավել ակտիվ պետք է համագործակցեն մշակութային, սոցիալ- տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։