«Վեոլիա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք կա. ՀԾԿՀ նախագահ

«Վեոլիա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք կա. ՀԾԿՀ նախագահ
«Վեոլիա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք ունի: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
 
«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքները ստանում ենք, և այս սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքները շատանում են իրոք: Ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ, որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է  և մեծ ներդրումների կարիք կա », - ասաց Գարեգին Բաղրամյանը և հավելեց, որ խնդիրը սեզոնային է:

Աղբյուրը՝ aravot.am