ԵԱԶԲ-ն Հայկական ֆոնդային բորսայում տեղաբաշխում է մինչև 30 մլն դոլար ծավալով դեբյուտային պարտատոմսերի թողարկում

ԵԱԶԲ-ն Հայկական ֆոնդային բորսայում տեղաբաշխում է մինչև 30 մլն դոլար ծավալով դեբյուտային պարտատոմսերի թողարկում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայկական ֆոնդային բորսայում (AMX) տեղաբաշխում է դեբյուտային պարտատոմսերի թողարկում, հայտերի հավաքումն իրականացվում է 2023թ.-ի օգոստոսի 15-ից 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով: Եռամյա թողարկման անվանական ծավալը՝ մինչև 30մլն դոլար: Պարտատոմսերի անվանական արժեքը 1000 դոլար է: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով:

Տեղաբաշխման կազմակերպիչը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է: Պարտատոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայկական ֆոնդային բորսայում (AMX):

 Հայաստանի Հանրապետությունը ԵԱԶԲ-ի անդամ է 2009թ.-ից: Բանկում Հայաստանի անդամակցության ընթացքում հանրապետությունում իրականացվել է մոտ 508մլն դոլարի 24 նախագիծ, որոնցից 6-ը՝ 126մլն դոլարի 2022 և 2023թթ.-ին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆիննսական հատվածը:

Աղբյուրը՝   newsarmenia.am