2023թ. հունվար-հունիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 41.7%-ով

2023թ. հունվար-հունիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 41.7%-ով

 Համաձայն՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 604.0 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 41.7%-ով։

Շինարարական շաղախների արտադրությունն աճել է 11.1%-ով և կազմել 54,456.3 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 66.1%-ով և կազմել 898,840.1 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 17,054.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 50.9%-ով և կազմել 20,037.5 տոննա։

Ավազի արտադրությունն աճել է 39.5%-ով և կազմել 2,175.1 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 32.3%-ով և կազմել 28,425.1 տոննա։