Գալուզինը և Ռուսաստանում ՀՀ դեսպանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Գալուզինը և Ռուսաստանում ՀՀ դեսպանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

Զրուցակիցներն   անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին՝ ներառյալ բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության խթանումն ու տնտեսական կապերի ամրապնդումը, ինչպես նաև քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։

Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածությունների ամբողջ համալիրի հետևողական պահպանման կարևորությունը։