2023թ. առաջին կիսամյակում օտարերկրացիները Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի 2 223 գործարք են կատարել

2023թ. առաջին կիսամյակում օտարերկրացիները Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի 2 223 գործարք են կատարել

2023թ. առաջին կիսամյակում  Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2 223 գործարք, ինչը 8,9% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկել 9,4% (նախորդ տարվա 9%-ի դիմաց): Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

Կադաստրային տվյալների համաձայն ՝ Հայաստանում անշարժ գույքին առնչվող օտարերկրացիների գործարքների ընդհանուր թվում վաճառքը գերակշռում է գնումների նկատմամբ։ Մասնավորապես, առաջին կիսամյակում նրանց կողմից կատարվել է անշարժ գույքի վաճառքի 1 406 գործարք, 745' առքի, իսկ մնացած 72 - ը' առքի եւ վաճառքի:

Արդյունքում այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրացիների կողմից գնվել է 817 անշարժ գույքի օբյեկտ եւ վաճառվել՝ 1 478.

Ընդ որում, օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին ՝ 47,5 տոկոս, որին հաջորդում են հողերը ՝ 21,4 տոկոս, առանձնատները՝ 17,1 տոկոս, ավտոտնակները ՝ 7,7 տոկոս, հասարակական նշանակության շենքերը՝ 5,1 տոկոս, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը՝ 1,1 տոկոս:

Ինչպես գնման, այնպես էլ վաճառքի դեպքում բնակարաններին բաժին է ընկնում ամենամեծ տոկոսը ՝ 37,6%, մի փոքր ավելի պակաս բաժին է ընկնում հողին ՝ 33,4%, որին հաջորդում են առանձնատները ՝ 23,8%: Շատ աննշան բաժին է ընկնում ավտոտնակների վաճառքին ՝ 2,5%, հասարակական նշանակության շենքերին ՝ 2,2% և արտադրական նշանակության շենքերին ՝ 0,5%։

Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ գնում և վաճառում են ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական  եւ ԱՊՀ  երկրների քաղաքացիները:

Աղբյուրը՝   finport.am