ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է գրեթե 3%-ով, Հայաստանում ՝ 1%-ով

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է գրեթե 3%-ով, Հայաստանում ՝ 1%-ով
ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական թողարկումը 2023 թվականի հունվար–հունիսին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8%–ով։ Այս մասին հայտնում է ԵՏՀ վիճակագրության բաժինը։
Մշակող արդյունաբերությունում արտադրության ծավալներն աճել են 6,1%–ով, իսկ հումքայինում (հանքարդյունաբերություն և քարհանք)` կրճատվել 0,6%–ով։
Նույն միտումներն արձանագրվել են նաև Հայաստանում` հումքային ոլորտը կրճատվել է 6,9%–վ, մշակողն աճել 4,3%–ով։
Ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրության ավելացում է նկատվում ԵԱՏՄ բոլոր պետություններում. Բելառուսում` 6,0%–ով, Ղազախստանում` 3,8%–ով, Ռուսաստանում` 2,6%–ով, Հայաստանում` 1,0%–ով և Ղրղզստանում` 0,4%–ով։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am