Գյումրիում «Չոր նավահանգստի» կառուցման նախագիծը գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում. Փոխնախարար

Գյումրիում «Չոր նավահանգստի» կառուցման նախագիծը գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում. Փոխնախարար

Գյումրիում «Չոր նավահանգստի» կառուցման նախագիծը տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման փուլում է, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նրա խոսքով, տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստմամբ զբաղվում է ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ Maritime & Transport Business Solutions-ը, որի հետ համապատասխան պայմանագիր է ստորագրվել անցած ուրբաթ։

«Մինչև այս տարվա դեկտեմբեր նրանք կներկայացնեն ամբողջական տեխնիկատնտեսական հիմնավորումը, որից հետո կսկսվի նախագծի գործնական իրականացման փուլը և հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն: Այդ նպատակով բանակցություններ են ընթանում այս պրոֆիլի համաշխարհային խոշոր օպերատորների հետ շահագործման համար: Դրանք Պարսից ծոցի ընկերություններ են և մի շարք այլ ընկերություններ»,- ասաց Տերյանը Armenian Business Portal Telegram-յան ալիքի ուղիղ եթերում։

Գյումրիի «Չոր նավահանգստի» մասին
Կառավարության նախագծի համաձայն՝ «Չոր նավահանգիստը» կդառնա բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց՝ մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեցող տարածաշրջանային և միջազգային ընկերությունների սպասարկման համար։ Այս ամենի արդյունքում Շիրակի մարզը կվերածվի արդյունաբերական գոտու:

«Չոր նավահանգիստը» կապի մեջ է լինելու թե՛ «Շիրակ» միջազգային օդանավակայանի, թե՛ երկաթուղու, թե՛ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ։ Այն կներառի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող օդանավակայան, բաշխիչ կենտրոններ (հաբեր), փոքր և միջին ձեռնարկություններ, թեթև արդյունաբերության օբյեկտներ, արտադրական բազաներ, հոսքագծեր և պարենային միջազգային շուկա։

Աղբյուրը՝   arka.am