Արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացները շարունակում են մնալ Ասիական Զարգացման Բանկի առաջնահերթությունների շարքում

Արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացները շարունակում են մնալ Ասիական Զարգացման Բանկի առաջնահերթությունների շարքում

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի hայաստանյան տնօրեն Դոնալդ Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության նոր հնգամյա ռազմավարությունը»՝ 2024-2028թվականների համար:

Կողմերն անդրադարձել են Դատական և իրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններով նախատեսված աշխատանքներին:

Կարեն Կարապետյանն ու Դոնալդ Լամբերտը քննարկել են նաև արդարադատության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ Ազգային արխիվի, Պրոբացիայի ծառայության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թվայնացման գործընթացները:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացված բարեփոխումներն՝ ուղղված Արբիտրաժային կենտրոնի զարգացմանն ու այդ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը:

Երկուստեք կարևորվել է սնանկության ոլորտի օրենսդրության մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Կողմերը քննարկել են համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։