Զարեհ Սինանյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են աջակցության ծրագրերի շարունակման հարցերը

Զարեհ Սինանյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են աջակցության ծրագրերի շարունակման հարցերը

Սփյուռքի գործերր գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նորաբաց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի հետ:  

Քննարկվել են հայրենադարձ սիրիահայերին տրամադրվող աջակցության ծրագրերի շարունակման հարցերը, հետագա համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, գիտության ու հասարակական ոլորտներում: Այնուհետև շրջայց է կատարվել նորաբաց կենտրոնում, որի ընթացքում ներկայացվել են առկա պայմաններն ու իրականացվող ծրագրերը: