Հանքարդյունաբերության առջև ծառացած մարտահրավերները

Հանքարդյունաբերության առջև ծառացած մարտահրավերները

Բնական, այդ թվում հանքահումքային ռեսուրսները, գլոբալ առումով, կայուն զար­գացման հիմքն են հանդիսանում: Այն ամենն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը՝ սկսած ամենապարզ առարկաներից մինչև բարձր տեխնոլոգիական հաղորդակցման համակարգեր, ստեղծ­վել են, հիմնականում, ընդերքի օգտագործման արդյունքում, մասնավորապես, ընդերքից արդյունահանված օգտակար հա­նա­ծո­նե­րից, որոնք դարձել են տեխնոլոգիական երկար արժեշղթաների առաջին օղակը:

Այդ իմաստով բնութագրող են ժամանակակից լեռնային գիտությունների հիմնադիրներից մեկի՝ ակա­­դե­մի­կոս Վ.Վ. Ռժեվսկու խոսքերը. «…Ազգային եկամտի միայն 25%-ն է սկիզբ առ­նում ծո­վե­րի, գետերի, վարելադաշտերի, անտառների արտադրանքից և այն ամե­նից, ինչ գտնվում է մակերևույթի վրա, իսկ 75%-ը ծնվում է նրանից, ինչը լեռ­նա­գործ­ները ար­դյու­նահանում են ընդերքից»:

Բայց․․․

Ակնհայտ է, որ լեռնային աշխատանքների իրականացումը անխուսափելիորեն ուղեկց­վում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությամբ, ինչը հանգեցնում է գյու­ղատնտեսական նշանակության հողային մակերեսների օտարմանը, բաց լեռ­նա­յին աշխատանքների դեպքում, այսպես կոչված՝ «տեխնածին» լանդշաֆտների առա­ջաց­մանը, սահմանակից տարածքներում ջրաերկրաբանական ռեժիմի խախտմանը, ջրա­յին և օդային ավազանների աղտոտմանը և այլն։

Միևնույն ժամանակ հասարակությունը չի կարող զարգանալ առանց բնական ռեսուրսների և բնական միջավայրի օգտագործման։ Հետևաբար, իր զարգացման յու­րա­քանչյուր փուլում հասարակությունը պետության միջոցով ստիպված է լուծել եր­կա­կի հիմնախնդիր. ռեսուրսների ռացիոնալ և համալիր օգտագործում, հատ­կա­պես չվե­­րականգնվող հանքահումքայինը, միաժամանակ վերականգնելով բնական մի­ջա­վայ­րի էկոլոգիական խախտված կապերը և նվազագույնի հասցնելով շրջակա միջա­վայ­րի վրա բացասական տեխնածին ազդեցությունը։

Ցավոք, Հայաստանի հասարակությունը չի առաջնորդվում այս կարևո­րա­գույն հիմնախնդրի լուծման անհրաժեշտությամբ:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Բագրատյանի մոտեցմամբ «…ռե­սուրսների գումարային մեծությունը, առանց հոգևոր, կրոնական և պատմա­մշա­կութա­յին արժեքների, կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։

Հայաստանի Հանրապետության ԱՀ այսօրվա գներով գնահատվում է 91.8 մլրդ ԱՄՆ $, որից 51 մլրդը՝ մարդկային ռեսուրներն են, 0.7 մլրդը՝ տեխնոլոգիաները, 1.8 մլրդը՝ ջուրը, 15 մլրդը (16.3%)՝ հանքահումքային ռեսուրսները, 1.5 մլրդը՝ անտառ­նե­րը, 0.8 մլրդը՝ հողը, 12 մլրդը՝ բնակարանային ֆոնդը, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդը՝ ենթակառուցվածքները և 3 մլրդը՝ պահուստներն են։»:

ՀՀ պետական կադաստրում ներկայում հաշվառված են օգտակար հանածոների 900 հանքավայրեր, այդ թվում.

– 43 մետաղական՝ արդյունաբերական նշանակություն ունեցող ոսկու, ար­ծա­թի, պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և երկաթի,

– 789 ոչ մետաղական՝ առավել տարածված տուֆերի, պեռլիտների, պեմ­զա­նե­րի, ցեոլիտների, հրաբխային խարամների, բազալտների, գրանիտների, քարաղի և այլն,

– 44 ստորգետնյա քաղցրահամ ու 24 հանքային ջրերի։

Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը կրել է խո­շոր կառուցվածքային փոփոխություններ՝ արդյունաբերականից հետզհետե վերածվելով գյուղատնտեսության և առևտրի վրա հիմնվող տնտե­սության: Ներկայում հանքարդյունաբերությունը Հայաստանի էկոնոմիկայի այն փոք­րաթիվ ճյուղերից մեկն է, որտեղ գրանցվել են դրական տնտեսական զարգացումներ:

Ներկայացնենք Հայաստանի հան­քար­դյու­նա­բե­րության գործունեության մի շարք տնտե­սա­կան ցուցանիշների վերաբերյալ վիճակա­գրա­կան տվյալներ․

– 2021 թ.-ին հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մո­տ 1.3 մլրդ ԱՄՆ $,

– 2020 թ.-ին հանքարդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի հա­մա­խառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է մոտ 800 մլն ԱՄՆ $ (6.1%),

– 2020 թ.-ին հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվը կազ­մել է 11.9 հազար մարդ, իսկ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության ոլոր­տի աշխատողների տեսակարար կշիռը՝ միջինը մոտ 7%,

– 2020 թ.-ին հանքարդյունաբերության ոլորտում միջին ամսական աշխա­տա­վար­ձը կազմել է մոտ 1000 ԱՄՆ $, ինչը եղել է միջինում մոտ 2.4 անգամ ավելի բարձր ՀՀ ամսական միջին աշխատավարձից,

– 2020 թվականին հանքային հումքի արտահանման ծավալը կազմել է 814.7 մլն ԱՄՆ $, իսկ 2016-2021 թվականներին հանքային հումքի արտահանման ծավալը՝ Հա­յաս­­տանի Հանրապետության բոլոր արտահանումների 29%-ը,

– համաձայն Համաշխարհային բանկի գնահատման, Հայաստանի հանքար­դյու­նա­բերությունը բնութագրվում է ՀՆԱ-ի 1.8 և զբաղվածության 5.3 տնտեսական բազ­մա­պատկիչներով, որոնց հաշվառման պարագայում հանքարդյունաբերության ընդ­հա­նուր ներդրումը ՀՀ ՀՆԱ-ի մեջ 2021 թ.-ի համար կկազմի 11%, որից մոտավորապես 6%-ը բուն ոլորտի ուղղակի, իսկ մոտավորապես 5%-ը՝ անուղղակի ներդրումներն են:

Բերված տվյալները վկայում են ՀՆԱ-ի կառուց­ված­քի, ներ­դրու­­­մային գործըն­թաց­ների, բնակ­չության զբաղվածության, ներկայում և հե­ռա­նկա­րում եր­կրի ներ­քին և ար­տաքին պա­հանջ­մունք­ների բավարարման, պե­տութ­յան տնտեսական և քա­­­ղա­քա­­կան անվտանգության ապահով­ման մեջ հանքարդյունաբերության ունեցած առանցքային դերի մասին:

Սակայն ներկայում, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հա­սա­րա­­կության կողմից հանքարդյունաբերության ոլորտը ընկալվում է որպես ոչ ժամա­նա­կա­կից:

Խորհրդատվության և աուդիտորական ծառայություններ առաջարկող միջազ­գա­յին ընկերությունների ցանց՝ PricewaterhouseCoopers (PwC) ընկերության վեր­լու­ծա­բան­ները նշում են, որ, «…չնայած հանքարդյունաբերական ձեռնարկությունների գոր­ծա­ռույթների բարձր արդյունքների, դրանց նկատմամբ ներդրողների ու սպառողների վստա­հությունը անկում է ապրում։ Կասկած է հարուցում իրենց հակվածությունը կա­յուն զարգացման գաղափարի նկատմամբ, օրինակ, կլիմայի փոփոխության և էկո­հա­մա­կարգի վրա բացասական ազ­դեցության նվազեցման դեմ պայ­քա­րում լուրջ ներ­դր­ման անընդունակությունը և PwC-ում համարում են, որ ճյուղի նկատմամբ վստա­հու­թյան բացակայությունը նրա առաջընթացին խոչընդոտող հիմնական ռիսկերից մեկն է»:

150 լեռնամետալուրգիական կորպորացիաների ղեկավարների շրջանում աշխարհի 4 ամե­նահայտնի աուդիտորական ֆիրմաներից մեկը՝ բրիտանական «Ernst & Young» (EY) իրականացրել է հարցում այն մասին, թե որն է գլխավոր ռիսկը: Պա­տաս­խա­նող­նե­րի գրեթե կեսը հայտնել են ընդերքի շահագործման լիցենզիան կորցնելու վտանգի մա­սին և այն բացատրվում է նրանով, որ պետությունը ընդերքի շահագործման լի­ցեն­զիա տրամադրման դիմաց այսօր սպասում է ավելի շատ բան, քան բյուջե ֆինան­սա­կան հատկացումները և նոր աշխատատեղերի ստեղծումը։ Արդիական առաջնա­հեր­թու­­թյունների թվին են պատկանում սոցիալական պատասխանատվությունը, առա­ջա­­վոր տեխ­նո­լո­գիաների ներդրումը, բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտ­պա­նու­­թյու­նը և այլն։ Ցանկացած այդ ուղղություններով հստակ քաղաքականության բա­ցա­­կա­յու­թյունը կարող է աշխատանքի թույլտվության չեղարկման պատճառ ծա­ռա­յել:

Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Ս. Լիտվի­նենկոն նշում է «…Խնդիրն այն է, որ երբ մենք քննարկում ենք էկոլոգիայի կամ կլի­մայի փոփոխության թեման, հաճախ մոռանում ենք ռեսուրսների դերի մասին և սկսում ենք քննարկել այն բացառապես կենսոլորտի վրա ընդեր­քօգ­տա­գոր­ծող­նե­րի կամ էներգետիկ օբյեկտների բացասական ազդեցության տեսանկյունից: Այո, սա շատ կարևոր խնդիր է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի հան­քա­յին և վառելիքաէներգետիկ համալիրները ներդնեն առկա լավագույն տեխ­նո­լո­գիա­նե­րը՝ շրջակա միջավայրի վնասը նվազեցնելու համար։ Սա, անկասկած, պետք է լինի առաջ­նահերթ, բայց ոչ երբեք միակ նպատակը, քանի որ չպետք է մոռանալ տնտե­սական բաղադրիչի և սոցիալական զարգացման մասին։ Մենք բոլորս ցան­կա­նում ենք պահպանել գոյություն ունեցող էկոհամակարգերը, կենսա­բազ­մա­զա­նու­թյու­նը, բայց եկեք անկեղծ լինենք՝ մենք պարզապես ցանկանում ենք, որ մեր պա­տու­հան­նե­րի լույսը միշտ վառ լինի, և միևնույն ժամանակ մենք ստիպված չլինենք վճարել վեր­ջին գումարը էլեկտրաէներգիայի համար»:

Ժամանակակից աշխարհում ընդերքօգտագործողները ավելի ու ավելի դժվար են գտնում որակյալ լեռնային ինժեներներ, այսինքն՝ կադրային ռե­զեր­վի որակը կտրուկ ընկել է, ինչը հանգեցրել է աշխատաշուկայում կոմպետենտ ին­ժե­­ներների պակասի: Մաս­նավորապես, եվրոգոտու լոկոմոտիվի կարգավիճակ ունեցող Գերմանիայում սե­փա­կան ինժեներների պակասը կազմում է մոտ 50%, և գերմանացիները պատրաստ են ընդունել ու վճարել այլ երկրների մասնագետներին, ովքեր ի վիճակի են իրա­կա­նաց­նել ընդերքից օգտակար հանածոների կորզում: Ստեղծված իրողության հիմ­նա­կան պատճառը տխրահռչակ, այսպես կոչված, «ռեսուրսային անեծքն» է, որը հան­գե­ցրել է երիտասարդության մոտ ամենանորաձև միտումներից մե­կի առաջացման՝ Կա­նաչ տնտեսության հետ որևէ կապ չունեցող գործունեության մերժ­ման:

Հետաքրքիր է Եվրոմիության հանքարդյունաբերության և մետալուրգիայի դե­պար­տամենի ղեկավար Պոլ Միտչելի խոսքը. «…Ժամանակակից պայմաններում սո­ցիա­լական ճնշման աճը կարող է հանգեցնել լիցենզիայի լրիվ կորստի, հետևաբար ան­հրաժեշտ է իր ապրանքանիշի (բրենդի) առաջխաղացման հստակ ռազ­մա­վա­րու­թյուն։ Սեկտորի ընկալումը որպես հին և կեղտոտ՝ պարտավոր է դառնալ անցյալի առար­կա։ Հարքարդյունաբերության ճյուղը պետք է ընկալվի ոչ թե պրոբլեմ, այլ այդ պրոբ­լեմի լուծման գործիքներից մեկը»։

Վերջին ժամանակաշրջանում հանքարդյունաբերության ոլորտի աշ­խա­տան­քա­յին ռեսուրսներում տեղի է ունեցել պահանջմունքի փոփոխություն, որը թելադրում է ոլորտում ընդգրկել այնպիսի մասնագետներ, որոնք տիրապետում են թվային տրանս­­ֆորմացիայի բնագավառի գիտելիքներին և հմտություններին։ Մաս­նա­գետ­նե­րի պահանջը, որոնք, օրինակ, ընդունակ են արդյունավետ զբաղվել տվյալների կամ կան­խատեսումային մոդելավորման մտավոր մշակմամբ, ակնհայտորեն գե­րա­զան­ցում է առաջարկը։ Ընդ որում, կադրերի համար պայքարում լեռնամետալուրգիական ընկե­րու­թյունները չեն կարողանում լիարժեքորեն մրցակցել բիզնեսի այլ ոլորտների հետ։  

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի դեպարտամենտի կանադական ստո­րաբաժանման ղեկավար Թեո Յամեոգոյի կարծիքով՝ «…ռիսկերից խուսափումը  հնա­­րա­վոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունները կհամապատասխանեն այ­սօր­վա պա­հանջներին, մասնավորապես, մեքենայական ուսուցման մոդելի և ար­հես­տա­կան բա­նականության ներդրմանը, որոնք թույլ կտան նրանց գեներացնել ան­հա­վա­նական գա­ղափարներ: Եթե խոսենք արհեստական բանականության մա­սին, ապա այն, ան­շուշտ, ստեղծում կամ մեծացնում է ձեր մրցունակային առավելությունը՝ նախ­կինում ան­հա­մեմատելի տվյալները վերածելով արժեքավոր բիզնես-լծակների: Ներ­կայում այն լայն տարածված տեխնոլոգիա է, որը պետք է սկսել ներդնել հան­քար­դյու­նաբերական և մետալուրգիական ոլորտ»:

EY-ի վերլուծաբաների կարծիքով՝ լեռնամետալուրգիայի հետագա զարգացումը կապ­ված է հետևյալ անհրաժեշտ պայմանների իրագործման հետ:

1) ընդերքօգտագործող ընկերությունների իմիջի բարձրացում՝ հասարա­կու­թյա­նը ապացուցելով, որ սպառման ապրանքների ստեղծման համար հան­քար­դյու­նա­բե­րա­կան ձեռնարկությունները ապագայում կմնան այդքան անհրաժեշտ։ Այնպիսին, ինչ­պես սմարտֆոնները, համակարգիչները, ավտոմեքենաները և այլն, որոնց ար­տա­դրությունը անհնար կլիներ առանց պղնձի, լիթիումի, նիկելի և շատ ուրիշ օգ­տա­կար հանածոների արդյունահանման,

2)  արագորեն փոփոխվող աշխարհի մարտահրավերներին առավել օպերատիվ ռեակ­­ցիա` առավել ակտիվ փոխակերպման ֆինանսավորում, կապված, օրինակ, ան­ցումը ցածր ածխածնային էներգետիկային, ինչը հիանալի խթան կարող է հան­դի­սանալ ոլորտի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխության համար։

Վերոնշյալ մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ է միա­վո­րել ար­տա­դրա­կան և մտավոր նե­րուժը, ինչը պահանջում է հիմնարար և կիրառական հե­­տազոտությունների առաջանցիկ իրա­կանացում ու հանրապետության էկո­նո­մի­կա­յի դիտարկվող ոլորտում գիտա­տեխ­նի­կա­կան առաջընթացի և ինովացիոն ճեղք­ման ըն­դու­նակ նոր սերնդի կադրերի պատ­րաս­տում, ինչն էլ Հայսատանի ազգային պո­լիտեխնիկական համալսարանի «Լեռ­­նա­մե­տա­լուր­գիա­յի և քիմիական տեխ­նո­լո­գիա­­նե­րի» ինս­տի­տու­տի առա­քե­լությունն է։

ՀԱՊՀ Լեռ­­նա­մե­տա­լուր­գիա­յի և քիմիական տեխ­նո­լո­գիա­նե­րի ինստիտուտի տնօրեն, տեխնիկկան գիտությունների դոկտոր,                                      պրոֆեսոր  Արմեն Հովհաննիսյան

Աղբյուրը՝  armhanq.com