2022 թվականին Հայաստանը 254 հազար ավտոմեքենա է արտահանել ՌԴ

2022 թվականին Հայաստանը 254 հազար ավտոմեքենա է արտահանել ՌԴ

Հայաստանն էապես ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը՝ 2021 թվականի 354-ից մինչեւ 254,351 հազար՝  2022 թվականին։ Մաքսային արժեքն ավելացել է 30 անգամ՝ մինչեւ 259.1 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները։

Աղբյուրի համաձայն, ավտոմեքենաների արտահանման գրեթե ողջ ծավալը (99,8%) բաժին է ընկել ռուսական շուկային՝ 253,9 հազար միավոր՝ 2021 թվականի 215 միավորի դիմաց։ Հայաստանից ավտոմեքենաներ են արտահանվել նաև Ղազախստան, ԱՄԷ, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ, Վրաստան, Ֆրանսիա, Լիբիա, Կանադա, Չինաստան, Հունաստան:

Ընդ որում, անցած տարի Հայաստան է ներկրվել 46,3 հազար ավտոմեքենա, ինչը 4 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Մաքսային արժեքն աճել է 3,3 անգամ՝ մինչեւ 707,4 մլն դոլար։

Մարդատար ավտոմեքենաներ են ներմուծվել, հիմնականում, ԱՄՆ-ից (40,4%), Ճապոնիայից (17,5%), Մեքսիկայից (13,6%), Գերմանիայից (5,8%), Չինաստանից (5,8%), Կորեայի Հանրապետությունից (6,5%), Կանադայից (3,6%), Ռուսաստանից (1,5%), ինչպես նաև Սլովակիայից, Սլովենիայից, Վրաստանից, Ռումինիայից, Շվեդիայից, Չեխիայից, Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Թաիլանդից, Ավստրիայից, Անգոլայից, ԱՄԷ-ից, Բելառուսից, Բելգիայից, Իտալիայից, ՀԱՀ-ից, Հնդկաստանից, Հոնկոնգից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ջամայկայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Թայվանից, Մարոկկոյից, Կոտ դ ' Իվուարից:

Աղբյուրը՝   finport.am