Ծովագյուղ և Ծաղկունք բնակավայրերում ընթանում են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի աշխատանքները

Ծովագյուղ և Ծաղկունք բնակավայրերում ընթանում են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի աշխատանքները
Սևան համայնքի բնակավայրերի ներկայանալի տեսքն ապահովելու համար առաջնահերթ է բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհների և փողոցների առկայությունը: Վերջին տարիներին միմյանց են հաջորդում այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:
Հերթականն էլ «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի իրականացումն է` «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» ենթածրագրով:
Աշխատանքների մեկնարկը տրվել է Ծովագյուղ բնակավայրից, որտեղ այս օրերին ընթանում են շինարարական աշխատանքները: Ծովագյուղ բնակավայրին զուգահեռ շինաշխատանքներ են իրականացվում Ծաղկունք բնակավայրում:
Համաձայն ծրագրի տեխնիկական բնութագրի` նախատեսված է իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի 47072քմ տեղադրում, որից` Ծովագյուղում` 33034քմ, Ծաղկունքում` 8070քմ, Դդմաշենում` 5968քմ: Հիմնանորոգման աշխատանքներում ներառված են երեք բնակավայրի շուրջ երկուտասնյակ փողոց և նրբանցք:
Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրային պայմանագրային արժեքը 524.605.510 դրամ է, համայնքային 50 տոկոս ներդրմամբ: