Քննարկվել են Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման հարցեր

Քննարկվել են Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման հարցեր
Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 16-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը և դրա հետագա զարգացումը, Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը, ուղևորափոխադրումների ավելացմանն ու բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Վահան Քերոբյանը մատնանշել է նաև ներքին երկաթուղային գծերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզերից դեպի մայրաքաղաք ուղևորափոխադրումների հոսքերի ապահովման կարևորությունը։
 Տեղեկացնելով Վերին Լարսին այլընտրանք հանդիսացող ծովային ճանապարհով Բաթում֊Նովոռոսիյսկ բեռնափոխադրումների գործարկման մասին՝ նախարար Վահան Քերոբյանն առաջարկել է հյուրերին համատեղ քայլեր ձեռնարկել մինչև նավահանգիստ բեռնափոխադրումների իրականացումը երկաթուղու միջոցով իրականացնելու ուղղությամբ։