Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար/տնտեսագետ Ալտինայ Արապովայի։
Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ ժ/պ Նազելի Էլբակյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի երկրի գործընկերության ռազմավարություն ԵԳՌ 2024–2028թթ.- խորհրդատվական առաքելության շրջանակում։
Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարի տեղակալը խոսել է այս պահին Գյումրիում իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին, ապա կողմերն անդրադարձել են Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի և այլ գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացմանը, տեղեկատվական ոլորտի ուղղությամբ տարվող աշխատանքներին, բնական աղետների կառավարմանը, կանաչ գոտիների ավելացմանը, տրանսպորտային ցանցի արդիականացմանը, հնարավոր համագործակցություններին և մի շարք այլ հարցերի։