Ասֆալտապատվում են Մաշտոցի փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի և Գալստյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակերը

Ասֆալտապատվում են Մաշտոցի փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի և Գալստյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակերը
 Կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:   Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակներ և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Ասֆալտապատման աշխատանքներն  սկսված են` երկշերտ ասֆալտի առաջին շերտն արդեն արված է, պլանավորված է 11սմ  ծածկույթով ասֆալտապատում։
Մի քանի օրից աշխատանքները կավարտվեն և բնակիչների՝ բարեկարգ բակեր ունենալու տարիների երազանքը իրականություն կդառնա։ Գորիսի համայնքապետարանը հետևողական է, որպեսզի համայնքի բազմաբնակարան շենքերի բակերը լինեն ավելի բարեկարգ, մաքուր և գեղեցիկ կահավորված ։
Յուրաքանչյուր տարի փորձ է արվում ունենալ կապիտալ նորոգված բազմաբնակարան շենքերի բակեր։ Շինաշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում` համայնք֊պետություն համաներդրմամբ՝ 55 տոկոսը համայնքի և 45 տոկոսը պետության համաներդրմամբ։