1.3 միլիարդ դրամի սուբվենցիոն ներդրում Արթիկ համայնքում

1.3 միլիարդ դրամի սուբվենցիոն ներդրում Արթիկ համայնքում
Կառավարություն-համայնք գործակցությամբ մոտ 54 հազար բնակչություն ունեցող Արթիկ համայնքում նորոգվում, հիմնանորոգվում են մանկապարտեզներ, բարեկարգվում են ճանապարհներ, լուծվում օրակարգային փոքր ու մեծ խնդիրներ:
24 բնակավայր միավորող համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել խոշորացումից հետո: Սուբվենցիոն ծրագրերում առաջնահերթությունը տարածքային համաչափ զարգացումն է: