Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գում է.

«Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնից ավելի է կազմել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ, 70 տոկոսով ավելի է։ Սակայն նկատենք, որ զբոսաշրջիկների թվի այսպիսի աճի հիմնական պատճառը ռուս-ուկրաիանական պատերազմն է։

Այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը։ Բանն այն է, որ ժամանած զբոսաշրջիկների 51 տոկոսից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հսկայական աճ է գրանցվել նաև ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների ինտենսիվության մասով։ Առհասարակ, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն աճել է 2.1 անգամ։ Հավելենք նաև, որ այստեղ ժամանած ՌԴ քաղաքացիներից շատերն անգամ բիզնես են հիմնել, աշխատանք գտել, կան նաև, իհարկե, ազգությամբ հայեր։ա

Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։ Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից»։ Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: 

Աղբյուրը՝   shabat.am