Պարույր Սևակ բնակավայրում պոմպակայան է կառուցվել

Պարույր Սևակ բնակավայրում պոմպակայան է կառուցվել
Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ և մասնակի ֆինանսավորմամբ, ՋՕԸ-ի հետ համատեղ Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր պոմպակայան, որը ոռոգելու է 80 հեկտար հողատարածք:
Տեղումների սակավության, բարձր ջերմաստիճանի առկայության, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների պատճառով առաջացել են ոռոգման համակարգի հետ կապված որոշ դժվարություններ։ Պոմպակայանի կառուցումը որոշակիորեն կմեղմի ոռոգման ջրերի հետ կապված տեղի բնակիչների խնդիրները։
Առաջիկա ծրագրերի մեջ նախատեսված է Զանգակատնից դեպի Պարույր Սևակ բնակավայր իրականացնել նոր ոռոգման խողովակաշարի կառուցման աշխատանքներ, որով լուծում կտրվի բնակիչներին մտահոգող ամենամեծ խնդիրներից մեկին։