Վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

Վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված  հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․

«Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։