Կառավարությունը մոտ 2 մլրդ 624 մլն դրամ կհատկացնի 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունը մոտ 2 մլրդ 624 մլն դրամ կհատկացնի 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունը մոտ 2 մլրդ 624 մլն դրամ կհատկացնի 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։

«Դրանցից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 47 կմ-ն՝ հանրապետական։ Այս նախագծով 5 ճանապարհահատված է »,- տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ ամեն տարի մոտ 150 կմ ասֆալտապատում են միջին նորոգման եղանակով, ինչը ավելի հեշտ ու արագ է կազմակերպվում.

«Հիմնականում տարվա երկրորդ կեսին ենք սկսում դա՝ հաշվի առնելով, որ հիմնանորոգումներն ավելի երկարատև ու ծավալուն աշխատանք են։  Սա առաջին 60 կմ-ի ֆինանսավորումն է, դեռ մոտ 90 կմ-ի համար նախագծեր ու ֆինանսավորում կունենանք»,- նշել է նա։