Զբոսաշրջության ռեկորդային աճ. 2023-ի առաջին կիսամյակում զբոսաշրջային այցելությունները Դուբայ գերազանցել են նախահամավարակային շրջանի ցուցանիշերը

Զբոսաշրջության ռեկորդային աճ. 2023-ի առաջին կիսամյակում զբոսաշրջային այցելությունները Դուբայ գերազանցել են նախահամավարակային շրջանի ցուցանիշերը

2023 թվականի առաջին կիսամյակում Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։  Այս ընթացքում քաղաքը ընդունել է ռեկորդային 8,55 միլիոն այցելուի` 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմում էր 8,36 միլիոն այցելու։  Բացի այդ, էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ` տարեկան 20%, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված կերպով շարժվում է Դուբայի տնտեսական ծրագիր 2033֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։

Դեպի էմիրություն միջազգային զբոսաշրջայինի ժամանումների թվով առաջատարը Արևմտյան Եվրոպան է, որի մասնաբաժինը կազմում է 20%:  Պարսից ծոցի ավազանի և Մերձավոր Արևելքի երկրներն ապահովել են զբոսաշրջային հոսքերի 28%-ը, Հարավային Ասիան՝ 17%-ը, Ռուսաստանը, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրները՝ 14%։  Հյուսիսային և Հարավարևելյան Ասիան միասին ապահովել են զբոսաշրջային հոսքերի 8%-ը, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրները, Աֆրիկան ​​և Ավստրալիան` համապատասխանաբար 7%, 4% և 2%:

2023 թվականի առաջին կիսամյակում Դուբայի հյուրընկալության ոլորտը տպավորիչ արդյունքներ է գրանցել. ավելացել է սենյակների միջին արժեքը (ADR), մեկ հասանելի սենյակի համար միջին եկամուտը (RevPAR) և մնալու տևողությունը: 

Դուբայում հյուրանոցների միջին ծանրաբեռնվածությունը դարձել է  աշխարհում ամենաբարձրներից մեկը՝ կազմելով 78%, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,2%-ով ավելի է` հաշվի առնելով, որ համարային ֆոնդի և հյուրանոցների ընդհանուր թիվն այդ ժամանակվանից աճել է համապատասխանաբար 26%-ով և 13%-ով: Հյուրանոցային ենթակառուցվածքի ընդլայնման գործում էական դեր են խաղացել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին ներդրումները, քաղաքն ունի 810 հյուրանոց՝ ընդհանուր 148,689 համարներով՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ, երբ Դուբայն ուներ 714 հյուրանոց և 118,345 հյուրանոցային համար։

Գիշերակացի միջին տևողությունը 3,5-ից աճել է մինչև 3,9 գիշեր, ինչը վկայում է այցելությունների միջին տևողության ավելացման միտումների մասին:  Զբաղված սենյակների ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 20,73 մլն-ի, իսկ 2019թ.-ի առաջին կիսամյակի համեմատ` 32%-ով՝։ Սենյակների միջին արժեքն աճել է 20%-ով՝ 444 դիրհամից հասնելով 534 դիրհամի։  Մեկ հասանելի սենյակի համար միջին եկամուտը (RevPAR) ավելացել է 336 դիրհամից հասնելով մինչև 415 դիրհամ` ցույց տալով 24% աճ` 2019 թվականի առաջին վեց ամիսների համեմատ:

Աղբյուրը՝   b24.am