Ռուսաստանը հարստացել է նույնիսկ պատերազմի ու պատժամիջոցների ֆոնին, մինչդեռ Արևմուտքը կորցրել է տրիլիոնավոր դոլարներ

Ռուսաստանը հարստացել է նույնիսկ պատերազմի ու պատժամիջոցների ֆոնին, մինչդեռ Արևմուտքը կորցրել է տրիլիոնավոր դոլարներ

UBS-ը հաղորդում է՝ անցյալ տարի ռուսաստանցիներն ավելի են հարստացել, նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, մինչդեռ ԱՄՆ-ն և Եվրոպան կորցրել են տրիլիոնավոր դոլարներ:

Ռուսաստանն ավելացրել է իր կապիտալը 600 միլիարդ դոլարով: Այս մասին ասված է շվեյցարական բանկի՝ երեքշաբթի հրապարակված Համաշխարհային հարստության ամենամյա զեկույցում:

Ռուս միլիոնատերերի թիվը նույնպես ավելացել է մոտ 56 հազարով՝ հասնելով 408 հազարի: Առավել հարուստների՝ ավելի քան 50 միլիոն դոլար կարողություն ունեցողների թիվը ևս աճել է շուրջ 4500-ով:

Միևնույն ժամանակ ԱՄՆ կապիտալը կրճատվել է, Նահանգները կորցրել են առավել քան 5.9 տրիլիոն դոլար: Սա կապիտալի ամենամեծ կորուստն է աշխարհում: Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան միասին 10.9 տրիլիոն դոլարով աղքատացել են: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն են ներկայացնում աշխարհի ծայրահեղ բարձր ունեցվածքով անհատների ավելի քան 50%-ը:

Ռուսաստանի տնտեսության կրճատմանը և մոսկովյան բաժնետոմսերի անկմանը նպաստել են ԱՄՆ պատժամիջոցները: Ռուսաստանում հարստության միտումները դժվար է որոշել այս պահին, սակայն փաստացի ՌԴ-ն այն մի քանի երկրներից մեկն է, որը հարստացել է 2022-ին:

Նավթի գների աճը կարող է լինել հարստության աճի հնարավորություններից մեկը, քանի որ այդ ապրանքի արտահանումը Ռուսաստանի գլխավոր տնտեսական շարժիչն է: Refinitiv-ի տվյալներով՝ անցյալ տարի Urals նավթի մեկ բարելի արժեքը բարձրացել է մոտ 7 դոլարով:

Մեքսիկան, Հնդկաստանը և Բրազիլիան նույնպես զգալի հարստություն են ավելացրել 2022 թվականին, մինչդեռ ամենաշատը կորցրել են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանը, Կանադան և Ավստրալիան:

Աղբյուրը՝   b24.am