ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ցիկլը կշարունակվի՝ մինչև 9% տարեվերջի արդյունքում

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ցիկլը կշարունակվի՝ մինչև 9% տարեվերջի արդյունքում

Եվրասիական զարգացման բանկն ակնկալում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ցիկլը կշարունակվի՝ մինչև տարեկան 9% տարեվերջի արդյունքում: Այս մասին նշվում է բանկի այս տարվա օգոստոսի մակրոտնտեսական տեղեկագրում:

«Դրամավարկային պայմանների մեղմացումը կնպաստի գների աճի արագացմանը 2023թ.-ի վերջին-2024թ.-ի սկզբին», - նշվում է ուսումնասիրության մեջ։

Մատնանշելով ՀՀ կենտրոնական բանկի երկրորդ անընդմեջ որոշումը 0,25 տոկոսային կետով տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ՝ մինչև 10,25%, վերլուծաբանները նշում են, որ տոկոսադրույքի հետագիծը համապատասխանում է բանկի կանխատեսումներին:

«Որոշումն ընդունվել է հունիսին գրանցված 0.5% գնանկման, դրամի ամրապնդման և արտաքին գնային ճնշման նվազման ֆոնին», - նշվում է տեղեկագրում:

ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 1-ի նիստում իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10,25%։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ իջեցումն է տարեսկզբից՝ այս տարվա հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանել էր 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով։ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պայմանավորված է մի շարք ռիսկերի նվազմամբ։