ՖԻՆՔԱ Հայաստանը 1,5 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել

ՖԻՆՔԱ Հայաստանը 1,5 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել

ՖԻՆՔԱ Հայաստանի և ամերիկյան հայտին MCE Social Capital ներդրումային ընկերության միջև համագործակցության շրջանակներում ՖԻՆՔԱ Հայաստանը 1,5 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել՝ նպատակ ունենալով հավատրիմ մնալ աղքատության հաղթահարման իր առաքելությանը․ այն է՝ ստեղծել աշխատատեղեր, աջակցել անապահով ընտանիքներին և բարելավել կյանքի որակն իր ֆինանսական ծառայությունների միջոցով, ինչպես մարզային, այնպես էլ քաղաքային բնակավայրերում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

MCE Social Capital-ը ամերիկյան ներդրումային ընկերություն է, որը 2006 թվականից ի վեր ավելի քան 291 միլիոն դոլար փոխառու կապիտալ է հատկացրել աշխարհի 65 զարգացող երկրների 146 հաստատությունների, որպեսզի այդ ընկերություններն ընդլայնվեն և ավելի լավ ծառայեն իրենց հաճախորդներին, աշխատակիցներին և համայնքներին:

Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՖԻՆՔԱ Հայաստանին 2023թ․-ի օգոստոսից ընդլայնել վարկային ֆինանսավորումը՝ Հայաստանում միկրո և զարգացող բիզնեսների աջակցման ուղղություններով, ինչպես նաև հաճախորդների կարողությունների զարգացման ծրագրերով։

Կարևորելով այս համագործակցությունը՝ ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Մայքլ Հասսը նշել է․ «Մենք ուրախ ենք և հպարտ համագործակցելու MCE Social Capital-ի հետ՝ նպատակ ունենալով հետագայում ընդլայնելու այն աշխատանքը, որը նրանք կատարել են միկրոհաճախորդների համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Համատեղ մենք կարող ենք մեծացնել հայկական միկրոբիզնեսին աջակցող մատչելի և պատասխանատու ֆինանսական ծառայությունների ծավալները: MCE Social Capital-ի հետ ՖԻՆՔԱ-ի համագործակցությունը վկայում է երկարաժամկետ կայունության և բարձր փոխվստահության մասին»։

Ֆինքա Հայաստան կազմակերպության գործունեության հիմնաքարն է Հայաստանում՝ մասնավորապես գյուղական համայնքներում, պատասխանատու և հասանելի միկրովարկավորման ծրագրերի մշակումն ու զարգացումն՝ ի շահ հաճախորդների բարեկեցության
ՖԻՆՔԱ-ն շուրջ 25 տարի արդեն Հայաստանում է՝ ապահովելով իր հաճախորդներին հավելյալ արժեք և բարձրակարգ սպասարկում, ինչն էլ կազմակերությանն օգնեել է առաջատար դիրք զբաղեցնել հայկական շուկայում և պահպանել այն։

Աղբյուրը՝   arka.am