Բրազիլիան Հայաստան շաքարի գլխավոր մատակարարն է

Բրազիլիան Հայաստան շաքարի գլխավոր մատակարարն է

Հայաստանը 2022 թվականի արդյունքներով 6,7 անգամ ավելացրել է շաքարի արտահանումը՝ մինչև 1,310 հազար տոննա, մաքսային արժեքի 8,5 անգամ աճի դեպքում՝ մինչև 1,2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Արտահանվող շաքարի ծավալը գրեթե հավասարապես բաշխվել է Վրաստանի (53,7%) և Ռուսաստանի Դաշնության (46,2%) միջև, և բավականին չնչին ծավալներ են մատակարարվել Ղազախստանի և ԱՄՆ-ի շուկաներ:

Ներկրվող շաքարի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 2,3% - ով ՝ հասնելով 76,5 հազար տոննայի, մաքսային արժեքի 1,3%, մինչեւ 43,4 մլն դոլար աճի դեպքում:

Շաքարի հիմնական մատակարարը Բրազիլիան է (93,9 տոկոս ՝ նախորդ տարվա 52,6 տոկոսի դիմաց)։ Իսկ մնացած ծավալը ստացվել է Չինաստանից (2,2%), Նիդերլանդներից (1,4%), Ռուսաստանից (1,4%), Եգիպտոսից (1%) և Ֆրանսիայից (0,8%): Շատ ավելի փոքր ծավալներ են ներմուծվել Բելառուսից, Ուկրաինայից, Միացյալ Թագավորությունից, Հնդկաստանից, Բելգիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մավրիկիայից, և շաքարի շատ չնչին ծավալներ (1-700 կգ) ներմուծվել են Մադագասկարից, Հունգարիայից, Պերուից, Պարագվայից, Ռեյունիոնից, Չինաստանից, Կոստա Ռիկայից, Լաոսից, Բուլղարիայից, Գվատեմալայից, Լիբանանից, Կոլումբիայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ունեցած տվյալներով ՝ Հայաստան շաքարի ներկրման 99,9% - ը բաժին է ընկնում օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող "Ալեքս-Գրիգ" ընկերությանը:

Աղբյուրը՝   finport.am