Լուծվում է Արարատ համայնքում թափառող շների խնդիրը

Լուծվում է Արարատ համայնքում  թափառող շների խնդիրը
Թափառող շների խնդիրը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Արարատի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, որպես հրատապ խնդիր:Ըստ սահմանված ընթացակարգերի բազմիցս հայտարարվել է մրցույթ՝ թափառող շների ստերջացման համար, բայց դիմող կազմակերպություններ չեն եղել:
Վերջապես ի հայտ է եկել կազմակերպություն, որը Արարատ համայնքում սկսել է իրականացնել թափառող շների ստերջացման գործընթացը:
Համայնքապետարանը համագործակցելով համապատասխան ընկերության հետ՝ կնքել է պայմանագիր, ինչի արդյունքում շարունակաբար ստերջացնելու են Արարատ համայնքի տարածքում գտնվող թափառող շներին։
Անասնաբուժական բոլոր միջոցառումները իրականացնելուց հետո ստերջացված կենդանին համարակալվում (ականջին ամրացված տարբերանշանով) և բաց է թողնվում այն վայր, որտեղից բռնվել է/ եթե դրանք չեն հանդիսանում կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպությունների տարածքներ/, կամ այն վայրը, որը նախապես համաձայնեցվել է պատվիրատուի հետ։
Համայնքում արդեն ստերջացվել է թափառող շների որոշ խմբաքանակ, որոնց կարող եք նկատել համայնքի տարբեր բնակավայրերում։
Աշխատանքները իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով։