Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է ն Տիգրան Քյուֆարյանի և Հայկ Գևորգյանի հետ

Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է ն Տիգրան Քյուֆարյանի և Հայկ Գևորգյանի հետ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Տիգրան Քյուֆարյանի և «Պրեմիում գազ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Գևորգյանի հետ։
Տիգրան Քյուֆարյանը մարզպետին է ներկայացրել ընկերության գործունեությունն ու նշել, որ մեկ տասնամյակից ավելին ընկերությունը առաջարկում է հուսալի ավտոմեքենաներ։ Մարզպետը հավաստիացրել է, որ մարզի զարգացմանն առնչվող ցանկացած առաջարկության ու նախագծի իրականացմանն աջակից է, համայնքները ևս կիրազեկվեն ընկերության ծրագրերի մասին և լիազորությունների շրջանակներում կօգնի ծրագրերի իրականացման հարցում։