Հիմնանորոգվում են Մյասնիկյան 76 և 78 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները

Հիմնանորոգվում են Մյասնիկյան 76 և 78 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները
ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են Մյասնիկյան 76 և 78 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները: Աշխատանքների մեծամասնությունն արդեն ավարտված է. կատարվել են տեխնիկապես վատ վիճակում, նեխած և թերի կոնստրուկցիաների քանդման և նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան տանիքի կառուցման աշխատանքներ:
 Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24մլն ՀՀ դրամ, որի 40%-ը հատկացվելու է պետական բյուջեից, իսկ 60%-ը` համայնքային: