Ջրանջատումները պլանայի՞ն, թե՞ վթարային են լինում. Տիգրան Ավինյան

Ջրանջատումները պլանայի՞ն, թե՞ վթարային են լինում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Վեոլիա ջրի» ներկայացուցչից հետաքրքրվեց՝ Երևանում ջրանջատումները վթարայի՞ն են, թե՞ պլանային։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում պլանային ջրանջատում ընկերության կողմից չի իրականացվել։

Բոլոր ջրանջատումները իրականացվել են՝ վթարային աշխատանքներով պայմանավորված»,- նշեց «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ ամռանը ջրի քանակը խողովակներում ավելանում է, բայց հնամաշ լինելու պատճառով դրանք չեն դիմանում։