Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը

Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը:

Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք. նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում 

դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը) դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում: Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):