Տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

Տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

2023 թվականի սեպտեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա հայ–կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։

Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: