ԵԱՏՄ երկրներում ավելի շատ են սկսել կառուցել, ամենաակտիվը Հայաստանում է

ԵԱՏՄ երկրներում ավելի շատ են սկսել կառուցել, ամենաակտիվը Հայաստանում է

ԵԱՏՄ երկրներում 2023 թվականի առաջին կիսամյակում շինարարական աշխատանքների ծավալի աճ է գրանցվել։

 

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, 2023 թվականի հունվար-հունիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ երկրներում 9,7%–ով ավելի են կառուցել։

 

Շինարարական աշխատանքների ծավալը շուրջ 6.3 տրիլիոն է կազմել։

 

Միևնույն ժամանակ ամենաակտիվ շինարարությունը գնացվել է Հայաստանում, այստեղ աճը կազմել է` 48,9%։

 

Այնուհետև գալիս են Ղրղզստանը (աճ` 22,9%), Ղազախստանը (աճ` 12,3%), Բելառուսը (աճ` 12,1%) և Ռուսաստանը (աճ` 9,2%)։

 

Բնակարանների գործարկման ծավալները ավելացել են 0,3%–ով, աճ է նկատվում Հայաստանում (72,2%) և Ղազասխատանում (11,8%)։ ԵԱՏՄ–ում, ընդհանուր առմամբ, շահագործման է հանձնվել 61,9 մլն քմ բնակելի տարածք։

 

Աղբյուրը՝   armeniasputnik.am