ԵԱՏՄ-ում մանրածախ առևտրի ծավալն աճել է 1,7%-ով

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտրի ծավալն աճել է 1,7%-ով

Եվրասիական տնտեսական միությունում մանրածախ առևտրի ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1,7 տոկոսով: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Նշվում է, որ մանրածախ առևտուրն աճել է միության բոլոր երկրներում։

Ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում, որտեղ մանրածախ առևտրի ծավալներն աճել են 9,9%- ով, այնուհետև Ղազախստանն է՝ 8,8% - ով, Ղրղզստանը՝ 6,1% - ով։ Հնգյակը եզրափակում են Բելառուսը՝ 4,6%– ով և Ռուսաստանը՝ 1,1% - ով:

Աղբյուրը՝  armeniasputnik.am