ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բելառուս և լքել երկիրը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բելառուս և լքել երկիրը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Բելառուս և անմիջապես լքել երկիրը։ Դեսպանատան համապատասխան հայտարարությունը տեղադրվել է X սոցիալական ցանցում։ «Նախազգուշացում ԱՄՆ քաղաքացիներին. oգոստոսի 18-ին Լիտվայի կառավարությունը փակել է Բելառուսի հետ սահմանին Տվերեցիուս/Վիձի և Սումսկաս/Լոշա անցակետերը: Մնացած անցակետերը շարունակում են բաց մնալ։ Մի ճանապարհորդեք Բելառուս: Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասված է հայտարարության մեջ։ 

Օգոստոսի լույս 18-ի գիշերը Լիտվայի իշխանությունները փակել են երկու սահմանային անցակետ Բելառուսի հետ սահմանին՝ երկրի ազգային անվտանգությանn սպառնացող հնարավոր վտանգի պատճառով։ Մեկ այլ պատճառ էլ շարունակվող միգրացիոն ճգնաժամն է։ Այժմ Բելառուսի քաղաքացիների համար ավելի դժվար կդառնա երկրից ԵՄ մեկնելը։ Բելառուսում երկու անցակետերի փակման որոշումը որակել են ոչ բարեկամական քայլ։

Մինսկը կարծում է, որ Լիտվան միտումնավոր պայմաններ է ստեղծում սահմանին հերթերի համար և կրճատում է լիտվացիների հոսքը, ովքեր կարող են Բելառուս մեկնել առանց վիզայի ռեժիմով։ Օգոստոսի 28-ին Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի իշխանությունները մտադիր են Վարշավայում քննարկել Բելառուսի հետ բոլոր սահմանային կետերի ամբողջական փակման հնարավորությունը։