Էրդողանը հորդորել է ջուրը խնայողաբար օգտագործել

Էրդողանը հորդորել է ջուրը խնայողաբար օգտագործել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկրի տարբեր շրջաններում երաշտի վտանգի մասին լուրերի ֆոնին, թուրք ժողովրդին կոչ է արել ջուրը խնայողաբար օգտագործել։ 

«Ես կոչ եմ անում ողջ մարդկությանը, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներին ջուրը խնայողաբար օգտագործել»,- ասել է Էրդողանը՝ կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Ստամբուլը սնուցող ջրամբարներում մնացել է ընդամենը երկու ամսվա ջուր, իսկ եթե երաշտը շարունակվի, իրավիճակը կդառնա կրիտիկական, ավելի վաղ հայտնել է NTV հեռուստաալիքը։ Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչության (İSKİ) տվյալներով՝ Ստամբուլում ջրամբարների լցվածության մակարդակը չորեքշաբթի օրվա դրությամբ կազմում է 33,37%՝ ավելի քան 289 մլն խմ։ Միջին հաշվով, վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքն օրական սպառել է 3-ից 3,5 մլն խմ ջուր։ Նման ռիսկեր կան նաև Իզմիր հանգստավայրում։

Աղբյուրը՝   news.am