Համախառն ազգային եկամուտը Հայաստանում 2022թ-ին

Համախառն ազգային եկամուտը Հայաստանում 2022թ-ին
2022թ-ին Հայաստանում 1 շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) հաշված Ատլասի մեթոդով եղել է 6.0 հազ․ ԱՄՆ դոլար, ինչը գնողունակության համարժեքով հավասար է 18.1 հազ․ ԱՄՆ դոլարի։Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնի հրապարակած տվյալներից։
 Այլ կերպ ասած, 2022թ-ին Հայաստանում 6.0 հազ․ ԱՄՆ դոլար հնարավոր էր ձեռք բերել այնքան ապրանքներ և ծառայություններ, ինչքան 18.1 հազ․ ԱՄՆ դոլարով ԱՄՆ-ում։
Ընդ որում՝ 2022թ-ին արձանագրվել է գնողունակության համարժեքով 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի և ՀԱԵ-ի ամենամեծ տարբերությունը՝ 822 դոլար, ինչը թերևս պայմանավորված է մեծաթիվ ոչ ռեզիդենտների ներհոսքով Հայաստան։
 2022թ-ին Հայաստանը գնողունակության համարժեքով 1 շնչին ընկնող ՀԱԵ-ով դիտարկված երկրների շարքում եղել է 5-րդը՝ գերազանցելով Ադրբեջանի ցուցանիշը 1590 դոլարով։
Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) տվյալ երկրի ռեզիդենտների կողմից ստացված սկզբնական եկամուտների (օր.` աշխատավարձ, շահաբաժին) ամբողջությունն է՝ անկախ նրանից թե այդ եկամուտը, որ երկրում է ձևավորվել, իսկ համախառն ներքին արդյունքը տվյալ երկրի տարածքում ձևավորված աշխատավարձի, զուտ հարկերի, համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների ամբողջությունը՝ անկախ ստացողի ռեզիդենտության կարգավիճակից։