Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Միջադեպից հետո «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի ընդունումը և մեկնումը։

Ավելի ուշ օդանավակայնները վերսկսել են աշխատանքը, սակայն թռիչքների ժանանակավոր դադարեցման ընթացքում մեկ տասնյակից ավելի չվերթեր են հետաձգվել։