Apple-ը մեկնարկել է իր iPhone 15-ը արտադրությունը Հնդկաստանում

Apple-ը մեկնարկել է իր iPhone 15-ը արտադրությունը Հնդկաստանում

Apple-ը սկսել է իր նոր iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում։

Սա առաջին դեպքն է, երբ iPhone-ը, որը դեռ չի թողարկվել շուկա, արտադրվում է Չինաստանից դուրս։

Apple-ի արտադրական գործընկեր Foxconn-ը սկսել է սարքի հավաքումը Թամիլնադ նահանգի Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող իր գործարանում: Չնայած այն հանգամանքին, որ զանգվածային արտադրությունն արդեն սկսվել է, մատակարարումները կսկսվեն սարքի վաճառքի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ անց։

Apple-ի գլխավոր նպատակն է փակել Չինաստանի և Հնդկաստանի միջև iPhone-ի արտադրության բացը: iPhone 15-ի ներքին դետալները ստացվել են Չինաստանից, և արտադրության մասշտաբը կախված կլինի այդ դետալների առկայությունից: Apple-ի այլ մատակարարներ, ինչպիսիք են Pegatron-ը և Wistron-ը, նույնպես շուտով կսկսեն նոր iPhone-ների հավաքումը:

Հարկ է նշել, որ Հնդկաստանում արտադրված Apple սմարթֆոնները ոչ միայն բավարարում են տեղական պահանջարկը, այլև արտահանվում են հարևան երկրներ։

2023թ. մարտի դրությամբ այս iPhone-ները կազմում են ընդհանուր առաքումների 7%-ը։ Այս պահին կուպերտինոսները Հնդկաստանում հավաքում են բոլոր մոդելները՝ բացառությամբ Pro-ների, մինչդեռ ամենաթանկ տարբերակները ներկրվում են՝ թանկացնելով դրանք բարձր հարկերի պատճառով։

Աղբյուրը՝   b24.am