Եգիպտոսը հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին

Եգիպտոսը հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին

Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարության հայտարարությանը:

Ըստ աղբյուրի՝ մայիսի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է Եգիպտոսի հետ Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ)  մասին համաձայնագիր ստորագրել մինչև տարեվերջ։

Եգիպտոսի նախարարության հայտարարության համաձայն, Ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլում, որը տեղի է ունեցել Մոսկվայում, քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առևտուրը և ապրանքների ծագումը որոշելու կանոնները: