Գեղարքունիքի մարզում 2023 թվականին կիրականացվի սուբվենցիոն 21 ծրագիր՝ 122 ենթածրագրերով

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին կիրականացվի սուբվենցիոն 21 ծրագիր՝ 122 ենթածրագրերով

 Գեղարքունիքի մարզում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 21 ծրագիր՝ 122 ենթածրագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 2023 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզում հաստատված սուբվենցիոն 144 ենթածրագրերից 134 -ի վերաբերյալ կնքվել են շինարարական աշխատանքների պայմանագրեր։ 134 ենթածրագրերից 12-ի իրականացումը  տեղափոխվում է 2024 թվական։

Իրականացման փուլում  են այժմ գտնվում  122 ենթածրագիր, որոնց արժեքը, ըստ կնքված պայմանագրերի, կազմում է 6,6 միլիարդ դրամ, որից  4,1 միլիարդ  դրամը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, իսկ 2,8 միլիարդ դրամը՝ Մարտունու, Գավառի, Սեւանի, Ճամբարակի եւ Վարդենիսի համայնքապետարանների  մասնաբաժինը։

Սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են մարզի գրեթե բոլոր համայնքներում։

Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2023 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ կազմում է 102,1 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 30 տոկոսով։