Տնտեսագետ. Հայկական արժույթի վերադարձը նախկին ցուցանիշներին աղետի կհանգեցնի

Տնտեսագետ. Հայկական արժույթի վերադարձը նախկին ցուցանիշներին աղետի կհանգեցնի

Ցանկացած գործոն, որը կնպաստի դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի վերադարձին ուկրաինական հակամարտության մեկնարկից առաջվա ցուցանիշներին (մոտ 480 դրամ), աղետալի հետեւանքների կհանգեցնի Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-Նովոստի Արմենիի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։

«Եթե մեր արտահանումը Ռուսաստան, որը կազմում է մոտ 50%, ինչ-որ կերպ խափանվի, ապա դրամ/դոլար փոխարժեքը կվերադառնա նախկին մակարդակին։ Եթե ​​այստեղ կռիվ լինի ու մարդիկ արտագաղթեն, ինչպես ռուսներն արեցին, նույնը տեղի կունենա։ Եթե ​​լինի ֆինանսական ճգնաժամ, որը կազդի բոլորի վրա, նույնը կկրկնվի»,- ասաց նա:

Ադոնցը պարզաբանեց, որ այսօր Հայաստանի տնտեսության աճի վրա ազդում է երկու գործոն՝ առաջինը շինարարության խթանումն է՝ որպես եկամտահարկի վերադարձի մաս, երկրորդը՝ քաղաքացիների և արտարժույթի ներհոսքն է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին։

«Դա հանգեցրեց դոլարի նկատմամբ հայկական դրամի 40%-ով ամրապնդման՝ ուկրաինական հակամարտությունից առաջվա համեմատ։ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ զգալիորեն աճում է, իսկ ՀՆԱ-ի և պետական ​​պարտքի հարաբերակցությունը 60%-ից իջել է մոտ 40%-ի։

Սա հնարավորություն է տալիս պետությանը էլ ավելի շատ փող ներգրավել դրսից և ավելացնել պետական ​​պարտքը, որն այժմ կազմում է մոտ 10,4 միլիարդ դոլար։

Պետությունը խոշոր շինարարական ծրագրեր է իրականացնում, շինարարության ոլորտը զարգանում է (մյուս ոլորտները, այդ թվում՝ արդյունաբերությունը, Հայաստանում չեն զարգանում) և պետական ​​պարտքի չափը մեծանում է։

Բայց եթե այս իրավիճակում ինչ-որ ճգնաժամ լինի՝ կա՛մ ռազմական, կա՛մ տնտեսական, կա՛մ այլ, որը կնվազեցնի փողի արտաքին ներհոսքը և հայկական արժույթը կվերադառնա իր նախկին ցուցանիշին (1 դոլարի դիմաց 480 դրամ), ապա դա  Հայաստանում կստեղծի դեֆոլտի իրավիճակ։ 

Տվյալ դեպքում կկրնվի նույն իրավիճակը, որը նկատվեց 2008 թվականի ճգնաժամի ժամանակ, երբ ՀՆԱ-ն 16 տոկոսով անկում ապրեց, և պետությունը ստիպված եղավ 3 միլիարդ դոլարի պարտք վերցնել՝ շինարարության ոլորտում ծրագրերն ավարտին հասցնելու և իրավիճակը կարգավորելու համար եւ կարգավորել դրությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Հիմա էլ ավելի վտանգավոր քաղաքականություն է վարվում։

Անցած տարի ՀՆԱ-ի 12,6% մակարդակի աճ ապահովել են բանկային հատվածը, զուգահեռ արտահանումը, շինարարությունը, զբոսաշրջությունը, սակայն այլ ոլորտներ, որոնք օժանդակություն կծառայեին նման իրավիճակում և թույլ կտային տնտեսության հետագա զարգացումը, չձևավորվեցին»,- ընդգծեց տնտեսագետը։

Այս առումով ամենակարեւորը, ըստ նրա, տնտեսության կառուցվածքային փոփոխություններն են։

«Միևնույն ժամանակ, ներկայիս փոխարժեքի պայմաններում հայ արտադրողներն ու արտահանողները հեռանկար չունեն, ուստի Հայաստանում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը չեն զարգանում»,- եզրափակեց նա։