ՌԴ ֆինանսների նախարար․ BRICS-ի երկրները քննարկում են միասնական արժույթի հարցը

ՌԴ ֆինանսների նախարար․ BRICS-ի երկրները քննարկում են միասնական արժույթի հարցը

BRICS-ի երկրները քննարկում են դոլարին այլընտրանքային միասնական հաշվարկման միավոր ստեղծելու հնարավորությունը, BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում CGTN հեռուստաալիքին ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Այժմ առևտրային հարաբերությունների զարգացման հիմնական շեշտը դրվում է ազգային արժույթներով հաշվարկների վրա։ Մենք տեսնում ենք միասնական կարգավորման համակարգերի ստեղծման քննարկման հնարավորություն։ Սա կարող է լինել BRICS-ի անդամ երկրների հաշվարկային միավորը: Ոչ թե միասնական արժույթ, ինչպես ԵՄ-ում, այլ հաշվարկային միավոր՝ որպես դոլարի այլընտրանք»,- ասել է նախարարը։

BRICS-ի միասնական արժույթը դարձել է BRICS խմբի  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա)  XV գագաթնաժողովի քննարկման առանցքային թեմաներից մեկը, որն այս օրերին տեղի է ունենում Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում, որը նախագահում է Հարավային Աֆրիկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ վերջին ամիսներին BRICS-ում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել միասնական արժույթի հնարավոր գործարկման նախագծի շուրջ, սակայն մինչ այժմ համապատասխան որոշում չկա։ Նրա խոսքով, BRICS-ի միասնական արժույթի ստեղծման խնդիրը դեռ նախնական ուսումնասիրության փուլում է և քննարկվում է «կոնցեպտուալ ձևով»։

Աղբյուրը՝   news.am