Ուկրաինական անօդաչուն վնասել է «Մոսկվա Սիթի»-ի աշտարակը

Ուկրաինական անօդաչուն վնասել է «Մոսկվա Սիթի»-ի աշտարակը

Օգոստոսի 23-ի վաղ առավոտյան Ուկրաինան երեք անօդաչու թռչող սարքով հերթական հարձակումն է գործել Մոսկվայի վրա։

ԱԹՍ-ներից երկուսը խոցվել են Մերձմոսկվայի Մոժայսկի և Խիմկիի շրջաններում, երրորդը հաջողվել է ճնշել ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով, ինչից հետո այն ընկել է «Մոսկվա Սիթի»-ի տարածքում։ 

Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Խիմկիի շրջանում գտնվող առանձնատներից մեկի վրա՝ վնասելով տան տանիքն ու ապակիները։