ՄԱԿ-ը եւ Թուրքիան հացահատիկային գործարքը վերսկսելու առաջարկներ են մշակում

ՄԱԿ-ը եւ Թուրքիան հացահատիկային գործարքը վերսկսելու առաջարկներ են մշակում

ՄԱԿ-ը եւ Թուրքիան հացահատիկային գործարքը վերսկսելու առաջարկներ են մշակում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բանակցային գործընթացին մասնակցող աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ հացահատիկային գործարքին, եթե ռուսական կողմի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարվեն։

Հացահատիկային գործարքի գործողությունը կասեցվել է հուլիսի 18-ին, երբ Ռուսաստանը Թուրքիային, Ուկրաինային եւ ՄԱԿ-ին ծանուցել է գործարքից դուրս գալու մասին։   

Աղբյուրը՝   news.am