ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում ս.թ. օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է:
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: