Դարդանելի նեղուցն անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է

Հրշեջ ավիացիայի կողմից բնական խոշոր հրդեհի մարումն ապահովելու նպատակով Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը կրկին դադարեցվել է: Նեղուցով նավարկությունը դադարեցվել էր նաև օգոստոսի 22-ին ինչպես հրդեհաշիջման աշխատանքների համար, այնպես էլ ծխից տեսանելիության սահմանափակման պատճառով։
Գիշերը նավերի անցումը Մարմարա ծովից դեպի Էգեյան ծով միակողմանիորեն վերսկսվել էր, սակայն լուսադեմին Թուրքիայի տրանսպորտի նախարարության որոշմամբ նեղուցը կրկին փակվել է։
Աղբյուրը՝ shabat.am